Ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել ընթացքի ժամանակ. վնասի չափը կազմում է 2.4 մլն դրամ
Հուլիսի 4-ին ՀՀ ԱԻՆ Վանաձորի թիվ 1 ՀՓՋ-ից ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 1-ին կմ-ում հրդեհվել է «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենա:
Պարզվել է, որ նույն օրը Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 1-ին կմ-ում ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել հիշյալ ավտոմեքենայում: Վնասի չափը կազմում է շուրջ 2.400.000 դրամ:
Հրդեհը մարվել է նույն օրը մարտական 1 հաշվարկի ուժերով: Նյութերն ուղարկվել են Լոռու մարզային հրդեհային տեսչություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել