HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Ճրագալույցի Սուրբ Պատարագը Արցախի թեմի առաջնորդի ձեռամբ (լուսանկարներ)

Էջմիածնի Սուրբ Գայանե վանքում հունվարի 5-ին մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագը Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի հանդիսապետությամբ։

Պատարագին մասնակցում էին Մայր Աթոռի միաբանները, ինչպես նաև Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, ԱՀ պետական այրեր։

Պատարագիչն էր Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

Պատարագի խորհուրդը նվիրված է Արցախին և արցախցիներին: Իր քարոզում Վրթանես եպիսկոպոսն անդրադարձավ Արցախի կորուստին։

«Տասնամյակներ շարունակ իր անկախության համար մաքառող Արցախը, պատմության մեջ առաջին անգամ ենթարկվեց ամբողջական հայաթափման։ Ադրբեջանի կողմից հատուկ նպատակով իրագործված իննամսյա շրջափակման և մարդասիրական ճգնաժամի հետևանքով հյուծված մեր ժողովուրդը հերոսական դիմադրություն ցույց տվեց նաև ռազմի դաշտում. ցավոք ուժերն անհավասար էին, իսկ Արցախը մենակ»,- նշեց պատարագիչ Սրբազանը՝ ցավն ի սիրտ արձանագրելով, որ այս տարի տասնյակ հազարավոր արցախցի հայորդիներ առաջին անգամ ամանորյա և Սուրբ Ծննդյան տոները պիտի դիմավորեն իրենց փայփայած օջախներից հեռու։

Այս առնչությամբ Վրթանես Սրբազանը պատգամեց հավատացյալներին սիրով ու ջերմությամբ պարուրել Արցախի քույրերին ու եղբայրներին, որ նրանք նորից սկսեն հավատալ իրենց լուսավոր գալիքին, իսկ արցախցիներին հորդորեց լցվել աստվածային հույսով և լավատեսությամբ, ապրել ու արարել Մայր Հայաստանում, որովհետև միայն այս ձևով կարող է արթուն մնալ և իրագործվել վերադարձի հույսը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter