HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ-ի շնորհավորական ուղերձն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:

«Սիրելի՛ հայրենակիցներ, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի սիրելի՛  գործընկերներ,

Շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: 

2023 թվականը հիրավի բարդ և մարտահրավերներով լի տարի էր. սեպտեմբերյան իրադարձություններ, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված ահռելի աշխատանք, որին ես և աշխատակազմը լծվել ենք ամբողջ ներուժով:

Միևնույն ժամանակ՝ փոքրաթիվ, սակայն իրավունքի գերակայության արժեքներին նվիրված աշխատակազմով ապահովել ենք մարդու իրավունքների պաշտպանության համակարգին վերաբերելի նաև մնացյալ  խնդիրների լուծմանն ուղղված բնականոն գործընթացը:

Թող 2024 թվականը լինի խաղաղության, իրավունքի գերակայության արժեքների ամրապնդման և ձեռքբերումների տարի։

Սիրելի՛ գործընկերներ,

Մաղթում եմ, որպեսզի հաջորդ տարի նույն նվիրումով ու պատրաստակամությամբ միասին շարունակենք կատարել մեր առաքելությունը` հանուն մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության վեհ գաղափարների:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter