Լեռնային առանձին շրջաններում գետնաբուք է սպասվում
Դեկտեմբերի 28-ին հանրապետության առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումները մինչև 28-33մ/վ, լեռնային առանձին մարզերում՝ գետնաբուք։ Այս մասին հաղորդում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Մարզերում այսօր ցերեկը, դեկտեմբերի 28-31-ը, հունվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 3-6մ/վ, դեկտեմբերի 28-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 28-33մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 29-ին և 30-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։
Երևանում այսօր ցերեկը, դեկտեմբերի 28-31-ը, հունվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 28-ին կեսօրից հետո սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել