HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոտայքի և Արմավիրի մարզերում բենզալցակայանների գործունեություն է դադարեցվել, 2-ը ապամոնտաժվել է

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմինը հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել Արմավիրի մարզի Խորոնք գյուղի, Նալբանդյան գյուղի 4-րդ պողոտա 1 հասցեներում, ինչպես նաև Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակ թիվ 7/2, ք Աբովյան, Սահմանադրության հրապարակ հասցեներում շահագործվող բենզալցակայանների՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։

Տեսչական մարմնի հաղորդագրության համաձայն՝ հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում Տեսչական մարմնի հրդեհային և տեխնիկական անվտանգության մասնագետները հայտնաբերել և արձանագրել են հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական սպառնալիք են մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար։

Հաշվի առնելով հրդեհային և տեխնիկական անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարն Արմավիրի և Կոտայքի մարզերի բենզալցակայանների գործունեության դադարեցման վերաբերյալ որոշումներ է կայացրել։

Դեկտեմբերի 26-ին Արմավիրի մարզի վերոնշյալ հասցեների բենզալցակայաններն ապամոնտաժվել են, իսկ Կոտայքի մարզի 2 բենզալցակայանի գործունեությունը դադարեցվել է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter