HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրեակատարողական ծառայությունը՝ կալանավորված անձանց և դատապարտյալների համար հանձնուքների ընդունման ժամկետների մասին

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը տեղեկացնում է, որ քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց և դատապարտյալների համար հանձնուքները կընդունվեն մինչև 2023 թվականի դեկտեմբերի 29-ը ներառյալ, ժամը 17։00։

«Հանձնուքների ընդունում չի իրականացվի 2024 թվականի հունվարի 1,2-ին և 6,7-ին։

Վերջին օրերին հերթերից խուսափելու համար խնդրում ենք հանձնուքները հնարավորինս շուտ փոխանցել։ 

Հիշեցնենք, որ ազատազրկված անձը շաբաթվա ընթացքում կարող է ստանալ մինչև 20 կիլոգրամ հանձնուք, ինչպես նաև տեղեկացնում ենք, որ արգելվում է որպես հանձնուք բերել ալկոհոլային խմիչքներ կամ սպիրտ պարունակող ցանկացած հեղուկ։ 

«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության՝ 13․04․2023թ․ թիվ 543-Ն որոշման 8-րդ հոդվածի 122 կետում ներկայացված է այն առարկաների ցանկը, որոնք ազատազրկված անձինք իրավունք չունեն ունենալ իրենց մոտ կամ ստանալ հանձնուքներով և ծանրոցներով»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter