HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առատ ձյան, բքի պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվել մի շարք տարածաշրջանների ավտոճանապարհներին

Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ Հանրապետությունում տեղացած առատ ձյան, բքի պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվել մի շարք տարածաշրջանների ավտոճանապարհներին։

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների մասին հավաստի տեղեկատվություն կարող եք ստանալ՝ զանգահարելով «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի շուրջօրյա աշխատող 010 562533 հեռախոսահամարին։

«Կոչ ենք անում ճանապարհ դուրս գալուց առաջ ճշտել տվյալ ուղղությամբ ճանապարհների անցանելիությունը։

Այս պահին առատ ձյան, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Սպիտակի ոլորանները և Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ են բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Տվյալ ուղղություններով խորհուրդ չի տրվում երթևեկել։

Վարդենյաց լեռնանցքը ծանր և կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter