HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արգելափակումից դուրս է բերվել 86 տրանսպորտային միջոց. ինչ իրավիճակ է ավտոճանապարհներին

Հանրապետության ավտոճանապարհներին ուժեղացված ծառայությունը շարունակվում է: Հայտնում է Փրկարար ծառայությունը:

«Ժամը 18:15-ի դրությամբ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 86 տրանսպորտային միջոց, 163 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն և 30 քաղաքացու տեղափոխել անվտանգ տարածք:

Փրկարարական աշխատանքներում ներգրավված են ամենագնացներ և թրթուրավոր տեխնիկա»,- նշվում է հաղորդագրությունում:

Ճանապարհային դեպարտամենտից էլ հայտնում են, որ դեկտեմբերի 24-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Վանաձորի, Աշոցքի, Ճամբարակի, Սևանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Քուչակ-Միրաք, Ալագյազ-Արթիկ ճանապարհներին, Աշոցքի, Գավառի, Սևանի տարածաշրջաններում բուք է։

Բքի և ցածր տեսանելիության պատճառով Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Բքի պատճառով Վարդենյաց և Սպիտակի լեռնանցքները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Ճամբարակի, Գավառի տարածաշրջանների ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներ ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter