HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենաներն արգելափակվել են ձնակույտում

Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 19:50-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ  Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չայնիի ոլորաններում, կցորդիչով երեք բեռնատար ավտոմեքենա արգելափակվել է ձնակույտում․ երթևեկությունը դարձել է միակողմանի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբն ու հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Երևան-Սևան ավտոճանապարհի 29-րդ կմ-ին  պարեկային ծառայության և Կոտայքի ՃՇՇ-ի աշխատակիցների հետ արգելափակումից դուրս են բերել 3 կցորդիչով, 1 առանց կցորդիչի բեռնատար (1 ուղևոր) և 5 մարդատար ավտոմեքենա (13 ուղևոր)․ երթևեկությունը վերականգնվել է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter