Սարավանի և Սպիտակի լեռնանցքները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են
«Ճանապարհային դեպարտամենտը» հայտնում է, որ դեկտեմբերի 23-ին՝ ժամը 18:30-ի դրությամբ, առատ ձյան պատճառով Սարավանի և Սպիտակի լեռնանցքները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են։
Շիրակի մարզի ավտոճանապարհներին բուք է՝ ցածր տեսանելիությամբ։
Ճանապարհները սպասարկող ընկերություններն ուժեղացված ռեժիմով ամբողջ հանրապետության տարածքում իրականացնում են 24-ժամյա հերթապահություն՝ ճանապարհները մաքրելով եւ կատարելով աղ-ավազով մշակում։
Վարորդներին հորդորում ենք ուշադիր լինել։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել