Առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ի և 24-ի ցերեկը, 25-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Վայոց ձորում, Սյունիքի նախալեռներում սպասվում է ձյուն, տեղ-տեղ՝ ինտենսիվ, առանձին հատվածներում քամու ուժգնացում, բուք, ճանապարհներին մերկասառույց։
Դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 4-7 մ/վ, դեկտեմբերի 23-25-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վրկ, 26-ին՝ 14-17 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 25-26-ի ցերեկը կբարձրանա 4-6 աստիճանով։
Երևանում դեկտեմբերի 23-ին՝ կեսօրից հետո, 24-ի ցերեկը, 25-ի գիշերը սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում՝ թաց ձյուն, ցածրադիր գոտում՝ ձնախառն անձրև։
Դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 23-24-ին սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել