Քննարկվել են ԼՂ ճարտարապետների և կոնստրուկտորների գործունեությունը ՀՀ-ում կազմակերպելու վերաբերյալ հարցեր
Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ կայացել է հանդիպում ԼՂ նախագծային և շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում ԼՂ ճարտարապետների և կոնստրուկտորների կողմից մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունքի շնորհման վերաբերյալ հարցեր։ Այս մասին հաղորդում են Քաղաքաշինության կոմիտեից։
Հանդիպմանը մասնակցող Հայաստանի ճարտարապետների պալատի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ մասնագետների այդ խմբի համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված է արտոնագրի շնորհման ընթացակարգ։ Նրանք ծանոթացրել են գործող կարգավորումներին, միաժամանակ քննարկել ԼՂ կազմակերպությունների գործունեությունը ՀՀ-ում շարունակելու իրավական հնարավորությունները։
Անդրադարձ է կատարվել ԼՂ-ում գործունեություն ծավալած մասնագետների կատարած աշխատանքի հավաստման, փորձի ճանաչման մեխանիզմներին։ Միաժամանակ դիտարկվել է ՀՀ-ում նրանց գործունեությունն իրականացնելու համար անհրաժեշտ իրավական ընթացակարգերը դյուրացված կարգով հաղթահարելու հնարավորությունը։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն առաջարկել է կարճ ժամկետում ամփոփել բոլոր առաջարկները՝ հարցի կարգավորման առավել արդյունավետ տարբերակ ընտրելու նպատակով։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել