HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են աղոթագրքում թաքցված կասկածելի զանգված

Արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները դեկտեմբերի 20-ին՝ ժամը 14։40-ի սահմաններում, զննության են ենթարկել քաղաքացի ԼՀ-ի կողմից դատապարտյալ ԱԱ-ի անվամբ բերված հանձնուքը։

Քրեակատարողական ծառայությունը հայտնում է, որ հանձնուքում առկա աղոթագրքի միջից հայտնաբերվել է բացիկ, որում թաքցված է եղել պոլիէթիլենային տոպրակով հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող, շագանակագույն զանգված։

ԼՀ-ն ձերբակալվել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից և հայտնաբերվածի հետ միասին ներկայացվել ՔԿ Լոռու մարզային վարչություն։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter