HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անառողջ սննդի գովազդի ազդեցությունը երեխաների առողջության վրա

Վճարովի բովանդակություն

Գովազդի անընդհատ զարգացող աշխարհում երեխաները դարձել են անառողջ սննդի տարածման գլխավոր թիրախներից մեկը: Գունավոր փաթեթավորումից մինչև գրավիչ գովազդներ, այս ապրանքների գրավչությունը ներթափանցում է երեխաների աշխարհ: Այնուամենայնիվ, զվարճանքի և գրավչության հետևում զգալի մտահոգություններ են թաքնված երեխաների առողջության և ապրելակերպի վրա նման գովազդի խոր ազդեցության վերաբերյալ:

Անառողջ սննդի գովազդի գրավչությունը

Աշխարհն այսօր լի է տարբեր գովազդներով, որոնք ցուցադրում են գայթակղիչ արագ սննդի ուտեստներ և քաղցր ըմպելիքներ, որոնցից յուրաքանչյուրը նախատեսված է երեխաների ուշադրությունը գրավելու համար: Այս գովազդներում օգտագործվում են վառ գույներ, գրավիչ ձայներ և սիրելի կերպարներ՝ անդիմադրելի գրավչություն ստեղծելու համար: Այս մոտեցումը մտովի կապ է ստեղծում նաև ուրախության ու երջանիկ պահերի հետ ՝ այն ավելի գրավիչ դարձնելով առավել երիտասարդ սպառողների համար: Ըստ որոշ գնահատականների, երեխաները թվային հարթակների հետ շփման մեկ ժամվա ընթացքում կարող են տեսնել սննդի հետ կապված 4-ից 5 գովազդ: Հետազոտությունները ցույց են տվել, որ երեխաներին թիրախավորող գովազդի զգալի տոկոսը (ավելի քան 50%) գովազդում է շաքարով, ճարպով կամ աղով հարուստ սնունդ:

Առողջության համար հետևանքները

Այս գովազդի հետևանքները շատ ավելի հեռուն են գնում քան ուղղակի վաճառքի բարձր ցուցանիշները: Անառողջ սննդամթերքը հայտնի է իր բարձր շաքարայնությամբ, անառողջ ճարպերով և ցածր սննդային արժեքով: Դրանց օգտագործումը զգալիորեն նպաստում է մանկական գիրության, շաքարախտի և առողջության հետ կապված այլ խնդիրների տագնապալի աճին: Ավելին, այսպիսի գովազդները արմատավորում են անառողջ ուտելու սովորույթները՝ դժվարացնելով ծնողների համար երեխաների հավասարակշռված սննդային նախասիրություններ մշակելը:

Էթիկական երկընտրանք և խնդիրը կարգավորող միջոցառումներ

Անառողջ սնունդ գովազդելու և երեխաներին թիրախավորելու էթիկական խնդիրը բանավեճ է առաջացնում ամբողջ աշխարհում: Որոշ երկրներ արձագանքել են այս խնդրին և փորձել են հնարավորինս նվազեցնել երեխաների թիրախավորումը անառողջ սննդի գովազդների կողմից: Նրանք գտնում են, որ ապագա սերունդների առողջությունը պետք է վեր դասել ֆինանսական շահից։ 

Անառողջ սննդի գովազդի խնդրին անդրադառնալը պահանջում է բազմակողմ մոտեցում: Կրթությունը տվյալ պարագայում հանդես է գալիս որպես անփոխարինելի գործիք։ Սննդային գիտելիքների սերմանումը և գովազդի վերաբերյալ քննադատական մտածողության զարգացումն օգնում են երեխաներին հասկանալ շուկայավարման մարտավարությունը: Միևնույն ժամանակ, ծնողները պետք է տանը խրախուսեն ավելի առողջ սննդի օգտագործում։ Մեկ այլ զսպման միջոց կարող է լինել գովազդի էկրանային ժամանակի սահմանափակումը պետական մարմինների կողմից։ Տարբեր սահմանափակման օրինակներ կարելի է գտնել աշխարհի տարբեր երկներում։

Կանադայի Քվեբեկում նահանգում գործում է քաղաքականություն, որն արգելում է գովազդը, որը կարող է թիրախավորել մինչև 13 տարեկան երեխաներին, ներառյալ անառողջ սննդի գովազդը:

Շվեդիայի սննդի արդյունաբերության ասոցիացիան մշակել է կանոններ, որոնք սահմանափակում են անառողջ սննդի գովազդը մինչև 12 տարեկան երեխաների համար:

Ավստրալիայի սննդի և ըմպելիքների արդյունաբերությունը ներկայացրել է կամավորության նախաձեռնություն, որը կոչվում է «Պատասխանատու մանկական շուկայավարման նախաձեռնություն»: Մասնակից ընկերությունները պարտավորվել են ձեռնպահ մնալ մինչև 12 տարեկան երեխաներին անառողջ սնունդ և խմիչք գովազդելուց: Չնայած այս նախաձեռնությունը կամավոր էր, այն հանգեցրեց հստակ փոփոխությունների մասնակից ընկերությունների գովազդային արշավներում:

Հավաքական գործողությունների կոչ

Այս խնդրի լուծման պատասխանատվությունը պահանջում է համատեղ ջանքեր՝ ներգրավելով քաղաքականություն մշակողներին, մանկավարժներին, առողջապահության ոլորտի մասնագետներին և սննդի արդյունաբերության ներկայացուցիչներին: Վերջիններիս պետք է խրախուսել որդեգրել ավելի պատասխանատու գովազդային ռազմավարություններ՝ ուղղված երեխաների համար ավելի առողջ տարբերակների առաջմղմանը:

Մեդիա դաշտի և տեխնոլոգիաների դերը

Արդի թվային դարաշրջանում գովազդի համատարած բնույթը ավելին է քան ավանդական հեռուստատեսային գովազդի շրջանակաները: Սոցիալական ցանցեր, տեսախաղեր, բջջային հավելվածներ - այս հարթակները դարձել են երեխաների ուշադրության համար պայքարող գովազդատուների իրական մարտադաշտ: Ապրանքների ինտեգրումը առցանց տիրույթում ուժեղացնում է անառողջ սննդի գովազդի ազդեցությունն առավել երիտասարդ լսարանի վրա:

Կրթական նախաձեռնություններ

Կրթական հաստատությունները վճռորոշ դեր են խաղում երեխաների ընկալումների և վարքագծի ձևավորման գործում: Սննդային համապարփակ կրթությունը դպրոցական ծրագրերում ներառելը կարող է աշակերնետրին հնարավորություն տալ կատարել սննդի ավելի գիտակցված ընտրություն: Մեդիագրագիտություն ուսուցանելը, որը երեխաներին հնարավորություն է տալիս քննադատորեն վերլուծել և հասկանալ գովազդի հիմքում ընկած դրդապատճառները, նրանց տրամադրում է կյանքի կարևոր հմտություններ՝ ճիշտ կողմնորոշվելու գովազդով հագեցած արդի աշխարհում:

Կորպորատիվ պատասխանատվություն

Սննդի արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների վրա է ընկնում նաև սեփական մարքեթինգային ռազմավարությունը վերանայելու պարտականությունը՝ շեշտը դնելով ավելի առողջ այլընտրանքների խթանման ուղղությամբ: Երեխաների գովազդի համար էթիկական ուղեցույցների կիրառումը և սննդարար տարբերակներն ընդգծելու համար նորարարական մարքեթինգային մեթոդների կիրառումը կարող է վերափոխել սպառողների նախասիրությունները և դրականորեն նպաստել երեխաների առողջությանը:

Եզրակացություն

Երեխաների համար անառողջ սննդի գովազդի համատարած բնույթը հրատապ ուշադրություն է պահանջում: Պետք է հասկանալ այսպիսի գովազդի ազդեցության խորը ազդեցությունը և քայլեր ձեռնարկել պաշտպանելու երեխաների բարեկեցությունը համաձայնեցված գործողությունների միջոցով: Համատեղելով կրթական նախաձեռնությունները, խիստ կանոնակարգերը և էթիկական նկատառումները գովազդային ոլորտում՝ հնարավոր կլինի ճանապարհ հարթել դեպի ավելի առողջ ապագա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter