HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոռու մարզում կասեցվել է տավարի կոտլետի արտադրությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել «Կառմիլան» ՍՊԸ-ին պատկանող արտադրամասում (Լոռու մարզ, քաղաք Վանաձոր):

Տեսչության տարածած հաղորդագրության համաձայն՝ առկա արտադրանքից վերցված նմուշների լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ «Տավարի կոտլետ» արտադրատեսակը ՄԱՖԱնՄՔ ցուցանիշով չի համապատասխանում Մաքսային Միության «Սննդամթերքի անվտանգության մասին» և  «Մսի և մսամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:

Արտադրամասի առանձին գործառույթը՝ «Տավարի կոտլետ» արտադրատեսակի արտադրական գործունեությունը, կասեցվել է և տրվել է ժամանակ խախտումները վերացնելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter