Փաշինյան-Ռայիսի հեռախոսազրույց է տեղի ունեցել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 12-ին հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ:
«Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգային թեմաներին վերաբերող հարցեր:
Անդրադարձ է կատարվել երկկողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքին: Մտքեր են փոխանակվել 3+3 տարածաշրջանային հարթակի վերաբերյալ, կողմերն օգտակար են համարել Թեհրանում կայացած հանդիպումը»,- ասված է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել