Այսօր կմիացվեն Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը
Այսօր՝ ժամը 19:30-ին վառվելու են Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Բոլորիս սպասվում է համերգային շոու-ծրագիր, վառ լուսավորություն, տոնական տրամադրություն և, իհարկե, հրավառություն:
Երեկոյի ընթացքում բեմում է լինելու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, հնչելու են Արամ Խաչատրյանի հայտնի ստեղծագործությունները: Ծրագիրն էլ ավելի գունեղ են դարձնելու «Բարեկամություն» համույթի սաները, ինչպես նաև «Swag Art School»-ի երեխաները:
Լույսերի միացման հիմնական արարողությանը զուգահեռ՝ ականատեսն ենք լինելու տոնական հրավառության, իսկ համերգային ծրագրի ավարտին բարձր տրամադրությունն ապահովելու են Արամ MP3-ն և Սրբուկը:
Բոլորին մաղթում ենք բարի ժամանց և ամանորյա անմոռանալի հուշեր»,- ասված է հաղորդագրությունում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել