HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպասվում է ձյուն, առանձին հատվածներում` բուք

Շրջակա միջավայրի նախարարության «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ին կեսօրից հետո դեպի երեկո Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում և Երևանի բարձրադիր գոտում, 17-ի լույս 18-ի գիշերը Վայոց ձորում և Սյունիքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում` բուք, ճանապարհներին` մերկասառույց։

Երևան քաղաքում`

Դեկտեմբերի 17-ին կեսօրից հետո և երեկոյան սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում ձյան տեսքով։ Դեկտեմբերի 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Հանրապետության տարածքում` 

Դեկտեմբերի 17-ի ցերեկը, 18-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն,  18-ի առավոտյան ճանապարհներին՝ մերկասառույց։  Դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 3-6 մ/վ, դեկտեմբերի 17-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ, լեռնային գոտիներում սպասվում է բուք։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 17-ի ցերեկը կնվազի՝ 3-5, 18-19-ի գիշերը ևս  7-10 աստիճանով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter