
Կալանավորվեց փոխգնդապետ Վարդան Սամվելյանը
Այսօր կալանավորվեց մայրաքաղաքային գնդի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Վարդան Սամվելյանը:
Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երկամսյա կալանքի որոշում է կայացրել փոխգնդապետ Վարդան Սամվելյանի նկատմամբ: Դատարանը բավարարել է ՊՆ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը:
Երեկ երեկոյան Վարդան Սամվելյանին մեղադրանք էր առաջադրվել Հայաստանի Քր.օր.-ի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):
Ավելի մանրամասն՝ այստեղ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել