HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Քրոնիմետ հոլդինգ» ընկերության գործադիր տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է գերմանական «Քրոնիմետ հոլդինգ» ընկերության գործադիր տնօրեն Յուրգեն Պիլարսկիին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազար դեսպան Վիկտոր Ռիխտերը: Հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը:

«Զրուցակիցները քննարկել են Հայաստանում բիզնես միջավայրի բարելավմանն ու ներդրումային գրավչության բարձրացմանն առնչվող հարցեր: Այս համատեքստում Մհեր Գրիգորյանը ընդգծել է Հայաստանում միջազգային բարձր ստանդարտներով աշխատող օտարերկրյա կազմակերպությունների գործունեության կարևորությունը»,- նշվում է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter