HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ին՝ ժամը 09:15-ի դրությամբ‚ առատ ձյան պատճառով Սարավանի լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։

Վերոնշյալ տրանսպորտային միջոցները կարող են եթևեկել միայն անվաշղթաների կիրառմամբ։

Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Արթիկի, Արագածի, Ապարանի, Սպիտակի, Սևանի, Մարտունիի տարածաշրջաններում, Սարավանի և Մեղրիի լեռնանցքներում ձյուն է տեղում, իսկ Տավուշի, Թումանյանի, Թալինի, Արարատի, Սիսիանի տարածաշրջաններում՝ անձրև։

Վարդենյաց լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 20 մետր։

Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter