HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Արգենտինայի Սենատի և Պատգամավորների պալատի ներկայացուցիչներին

Արգենտինա կատարած այցի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Արգենտինայի Հանրապետության Սենատի և Պատգամավորների պալատի Հայաստանի հետ բարեկամական խմբի անդամներին՝ վերջինիս նախագահ Գիժերմո Անդրադային: Հայտնում են նախագահի աշխատակազմից:

«Հանդիպման ընթացքում բարձր են գնահատվել երկու երկրների միջև առկա ավանդական բարեկամական հարաբերությունները, կարևորվել խորհրդարանական դիվանագիտության դերը և այս համատեքստում անդրադարձ է կատարվել ընթացիկ տարվա մայիսին արգենտինացի խորհրդարանականների Հայաստան կատարած այցի նշանակությանը:

Զրույցի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև ոլորտային համագործակցության խորացման հնարավորությունները՝ մասնավորապես, բարձր տեխնոլոգիաների, նորարարության, գյուղատնտեսության և այլ բնագավառներում:

Հանրապետության նախագահն իր խոսքում արգենտինացի խորհրդարանականներին է ներկայացրել հարավկովկասյան տարածաշրջանում անվտանգային իրավիճակի ու առկա մարտահրավերների վերաբերյալ մանրամասներ:

Այս համատեքստում նախագահը անդրադարձել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հաստատման շուրջ Հայաստանի դիրքորոշմանը, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգին: Այս կապակցությամբ խորհրդարանականներն իրենց լիակատար աջակցությունն են հայտնել այս ուղղությամբ Հայաստանի ջանքերին:

Հանդիպմանը երկուստեք ընդգծվել է տարբեր մակարդակի փոխայցելությունների, ինչպես նաև գործարար շփումների ակտիվացման կարևորությունը»,- նշվում է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter