HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Այս մասին հաղորդում է Կառավարության լրատվական ծառայությունը։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան հարաբերությունների շարունակական զարգացմանն ու ամրապնդմանը վերաբերող հարցեր: Կողմերը կարևորել են ակտիվ երկխոսությունն ու հաղորդակցությունը:

Արայիկ Հարությունյանը և Մեհդի Սոբհանին անդրադարձել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի:

Մասնավորապես, քննարկվել են տնտեսության, առևտրատնտեսական կապերի, ենթակառուցվածքների զարգացման, առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի և այլ ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող թեմաներ: Երկուստեք ընդգծվել է երկկողմ հարաբերություններում առկա ներուժի լիարժեք օգտագործման կարևորությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter