HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

Google-ի Bard-ը արհեստական բանականության նոր մոդելով կարող է շրջանցել ChatGPT-ին

Google-ը ներկայացրել է արհեստական բանականության իր նոր՝ մինչ օրս ամենահզոր լեզվական մոդելը՝ Gemini անունով։

Մոդելը հասանելի է երեք տարբերակով, որոնք աշխատում են տեքստերի, նկարների, աուդիոյի և տեսանյութերի հետ:

«Gemini-ն ի սկզբանե կառուցվել է բազմամոդալ լինելու համար, ինչը նշանակում է, որ այն կարող է առանց դժվարության հասկանալ ու համատեղել տարբեր տեսակի տեղեկատվություն՝ ներառյալ տեքստը, կոդը, աուդիոն, նկարը և տեսանյութը»,- նշում է Google DeepMind-ի գործադիր տնօրեն և համահիմնադիր Դենիս Հասաբիսը:

  • Gemini Ultra-ն ամենամեծ և ամենահզոր մոդելն է, որը նախատեսված է խիստ բարդ առաջադրանքների համար:
  • Gemini Pro-ն հասանելի է Bard չաթբոտում: Սա Bard-ի ամենամեծ թարմացումն է այն գործարկվելուց ի վեր: 
  • Gemini Nano-ն Google-ի ամենաարդյունավետ մոդելն է սարքերում գործարկելու համար: Տարբերակը ինտեգրվել է Pixel 8 Pro սմարթֆոնների մեջ։

Google-ի զեկույցի համաձայն՝ մոդելի փորձարկումները ցույց են տվել, որ Gemini Ultra-ն 32 չափանիշից 30-ում գերազանցում է լեզվական մյուս մոդելներին։

«Մենք մինչ այժմ մեծ առաջընթաց ենք գրանցել Gemini-ի հարցում և աշխատում ենք հետագա տարբերակների հնարավորություններն ընդլայնելու ուղղությամբ»,- ասված է տեխնոլոգիական ընկերության բլոգում։

Լուսանկարները՝ Google-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter