HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արեն Նազարյան

362 մլն դրամ՝ 2024-ին Երևանում ՏՏ համաշխարհային համաժողով կազմակերպելու համար

Կառավարության նոյեմբերի 30-ի նիստի չզեկուցվող օրակարգային հարցերից մեկը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախագիծն էր 2024 թվականին Երևանում անցկացվելիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (ՏՏՀՀ) մասին։

Միջոցառումը կազմակերպելու համար, ըստ նախագծի, անհրաժեշտ է 362 մլն 871 հազար դրամ։ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների ալյանսին (WITSA) կվճարվի 900 հազար ԱՄՆ դոլար՝ որպես լիցենզիայի վճար, որ թույլատրվի համաժողովը Երևանում անցկացնել։

Այս համաժողովը Հայաստանում կանցակցվի երկրորդ անգամ, առաջինը 2019-ին էր։ Ըստ ԲՏԱ նախարարության նախագծի՝ 2019-ին համաժողովը հյուրընկալել էր 48 000 այցելու, 6400 մասնակից և 3000 ընկերություն։

Հաշվի առնելով 2019-ի փորձը՝ ԲՏԱ նախարարությունը համոզված է, որ անցկացվելիք  համաժողովն էական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսական վիճակի վրա՝ ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարներում, ՀՀ-ի՝ որպես տարածաշրջանային տնտեսական խաչմերուկի և բիզնես հարթակի ներկայացման, ՏՏ ոլորտի և զբոսաշրջության զարգացման վրա։

ՏՏՀՀ-ն կազմակերպվում է 1978-ից: Համաժողովը հյուրընկալած երկրներից են Հնդկաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ն, Արաբական Միացյալ Էմիրությունները։ Միջոցառման հիմնադիր կազմակերպիչը Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների ալյանսն է, որին 2004-ից անդամակցում է «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» հասարակական կազմակերպությունը։ Այս ՀԿ-ն հանդիսանալու է պայմանագրի կողմ և նշված գումարը փոխանցվելու է որպես դրամաշնորհ։ Համաժողովը կազմակերպելու համար 2023-ի պետբյուջեում փոփոխություն  կարվի, և գումարը կհատկացվի պետական միջոցներից։

Գլխավոր լուսանկարը՝ «Հետք»-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter