HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պայթյուն՝ Չարենցի 64 հասցեում. տուժածների վիճակը ծանր է

Հուլիսի 03-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չարենցի փողոցի 64-րդ շենքի թիվ 1 բնակարանում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատը, Փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը պարամեդիկներով:

Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Ալբերտ Լալայանին պատկանող տանը տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով փլվել են խոհանոցի և պատշգամբի պատերը, սենյակի առաստաղին առաջացել են ճաքեր, կոտրվել են պատուհանների ապակինները, վնասվել է տան գույքը:

Բնակարանում վարձակալական հիմունքներով բնակվող, 1970թ. ծնված Ալեն Ղահրամանյանը և 1989թ. ծնված Էլհամ Մաշուդի Էլյասին ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոնի այրվածքների բաժին: Ըստ բժիշկների՝ տուժածների վիճակը գնահատվել է ծանր:

Հրդեհը մարվել է: Մասնակի այրվել են ներքնակ և ծածկոց: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter