HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կալանավորվել է վրաերթ կատարած ճանապարհային ոստիկանության տեսուչը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով 2011 թ. մայիսի 26-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ոստիկանության ՃՈ Երեւան քաղաքի 2-րդ հաշվառման քննչական բաժանմունքի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Արտակ Գրիգորյանին՝ այն բանի համար, որ նա, մայիսի 24-ին`  ժամը 00.30-ի սահմաններում, վարելով «Տոյոտա-Պրադո» մակնիշի,  91 NN 999 պետհամարանիշի ավտոմեքենան, Երեւան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 16 շենքի դիմաց խախտելով ճանապարհային երթեւեկության կանոնները, վրաերթի է ենթարկել ԻԻՀ քաղաքացիներ, անչափահասներ, եղբայր եւ քույր Արփա ու Արթուր Զարեհի Ավանոսյան-Հաջի Աբադիներին, ովքեր ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ վերջինս, գիտակցության չգալով, մահացել է:

Կատարված հանցանքի համար 2011 թվականի մայիսի 26-ին Արտակ Գրիգորյանը կալանավորվել է: Նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ հատուկ քննչական ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter