HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

Սեմ Ալթմանը վերադառնում է OpenAI. ընկերությունը տնօրենների նոր խորհուրդ կունենա

OpenAI-ի համահիմնադիր Սեմ Ալթմանը, որին ընկերության տնօրենների խորհուրդը նախորդ ուրբաթ ազատել էր աշխատանքից, վերադառնում է ընկերության ղեկավարի նախկին պաշտոնին: Այս մասին նոյեմբերի 22-ին X սոցիալական ցանցում հայտնել է OpenAI-ը՝ նշելով, որ ըստ կողմերի միջև ձեռք բերված համաձայնության՝ տնօրենների նոր խորհուրդ կձևավորվի։

«Ես սիրում եմ OpenAI-ը, և վերջին մի քանի օրերին իմ արած բոլոր քայլերը ծառայել են այս թիմը և նրա առաքելությունը միասնական պահելուն: Նոր խորհրդի և Սատյայի (հեղ․ - Microsoft-ի գործադիր տնօրեն Սատյա Նադելա) աջակցությամբ ես անհամբերությամբ սպասում եմ OpenAI վերադառնալուն և Microsoft-ի հետ ամուր համագործակցություն կառուցելուն»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Սեմ Ալթմանը:

Ալթմանի հեռացման մասին OpenAI-ը հայտարարել էր նոյեմբերի 17-ին՝ պատճառաբանելով, որ նա «ոչ միշտ է անկեղծ եղել խորհրդի հետ շփումներում, ինչը խանգարել է նրան կատարել իր պարտականությունները»։

Որոշումից հետո ընկերության աշխատակիցների մեծ մասը սպառնացել էր հեռանալ, եթե Ալթմանին չվերականգնեն գործադիր տնօրենի պաշտոնում։

The New York Times-ը գրել էր, որ Ալթմանը նախատեսում է տեխնոլոգիական նոր ընկերություն հիմնել, ինչի մասին արդեն տեղեկացրել է ներդրողներին։ 

Ալթմանը 2015 թվականին համահիմնադրել էր տեխնոլոգիական այս ընկերությունը։ Նրա ղեկավարման տարիներին է ստեղծվել ChatGPT լեզվական մոդելը, որն արդեն շաբաթական մոտ 100 միլիոն ակտիվ օգտատեր ունի։

Գլխավոր լուսանկարում՝ Սեմ Ալթմանը
Լուսանկարը՝ Justin Sullivan/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter