
Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ․ զինծառայող է վիրավորվել
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ նոյեմբերի 18-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, Պարույր Սևակի (Արարատ) հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ արձակած կրակոցի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Է. Հ.-ն:
Նախարարության փոխանցմամբ՝ զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահին նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել