
Սամվել Շահրամանյանը հանդիպել է «Աջակցություն արցախահայությանը» ՀԿ-ի նախաձեռնող խմբին
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը նոյեմբերի 9-ին հանդիպել է «Աջակցություն արցախահայությանը» նորաստեղծ հասարակական կազմակերպության նախաձեռնող խմբի անդամների հետ: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Նախագահը ողջունել է կազմակերպության նպատակը, այն է՝ աջակցել վերջին ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված արցախահայերից առավել խոցելի խմբերին, և պատրաստակամություն հայտնել աջակցել հետագա գործունեության ընթացքում:
Սամվել Շահրամանյանը հույս է հայտնել, որ նախաձեռնությունը որոշակիորեն կմեղմի վերջին ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների և ՊԲ ՎՔՆ պահեստի պայթյունի հետևանքով մահացած, տուժած անձանց, ինչպես նաև անօթևան մնացած այլ կարիքավոր ընտանիքների սոցիալական ծանր վիճակը:
Հանդիպմանը նախագահ Շահրամանյանը պատասխանել է նաև «Աջակցություն արցախահայությանը» հասարակական կազմակերպության անդամների բարձրացրած հարցերին»,- ասված է շտաբի տարածած հաղորդագրության մեջ:
Մեկնաբանել