HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարգալույծ է հռչակվել Տ. Վրթանես քահանա Բաղումյանը

Նոյեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Կոտայքի թեմի Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Վրթանես քահանա Բաղումյանը։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, տնօրինության համար հիմք է ծառայել Տեր Վրթանես քահանայի ծառայության վայրն ինքնակամ լքելը և առանց արտոնության ԱՄՆ մեկնելը։

Կարգալույծ եկեղեցականը դասվում է աշխարհականների շարքին՝ Վարդան Բաղումյան ավազանի անունով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter