
Արհեստական բանականություն՝ Տիեզերքը հասկանալու համար․ Իլոն Մասկի Grok-ը կմրցակցի ChatGPT-ի հետ
Իլոն Մասկը ներկայացրել է արհեստական բանականության սեփական մոդելը՝ պնդելով, որ այն արդեն մի քանի չափանիշով գերազանցում է OpenAI-ի ChatGPT 3.5 մոդելին:
Մասկի xAI ընկերության առաջին արտադրանքը ստացել է Grok անվանումը և այժմ փորձարկվում է ԱՄՆ օգտատերերի սահմանափակ խմբի հետ:
Ըստ ընկերության տարածած հայտարարության՝ Grok-ի հիմնական առավելությունն այն է, որ այն տվյալ պահի տեղեկություններ ունի աշխարհում կատարվող իրադարձությունների մասին․ մոդելի հիմքում X սոցիալական ցանցի (նախկինում՝ Twitter) տվյալներն են։
xAI-ի թիմն ասում է՝ Grok-ը կպատասխանի նաև այն սուր հարցերին, որոնք մերժվում են AI համակարգերի մեծ մասի կողմից:
«Grok-ը ստեղծված է հարցերին սրամտորեն պատասխանելու համար։ Ուստի խնդրում ենք չօգտագործել այն, եթե ատում եք հումորը»,- ասվում է թիմի հայտարարության մեջ:
Իլոն Մասկը X-ի իր միկրոբլոգում գրել է, որ xAI-ի արհեստական բանականության նոր մոդելը նախնական փորձարկումից հետո հասանելի կլինի սոցիալական ցանցի «Պրեմիում +» բաժանորդների համար։
Լուսանկարը՝ Jaap Arriens—NurPhoto/Getty Images
Մեկնաբանել