HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Ալեք Մանուկյան փողոցում. տուժածներն անչափահասներ են

Նոյեմբերի 5-ին, ժամը 19։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 4/7 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ։

Փրկարար ծառայության հաղորդմամբ` դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «BMW» «Lexus» «Nissan» և «Acura» մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները «BMW» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Ա․ Ա․-ին (ծնված 2013 թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածներ Ա․ Ա․-ն և Ա․ Ա․-ն (ծնված 2008 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։

Փրկարարները հոսանքազրկել են «BMW» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter