HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

5 ավտոմեքենաներ բախվել են․ կա տուժած

Նոյեմբերի 3-ին՝ ժամը 21:14-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում` «Կովկաս» հյուրանոցառեստորանային համալիր և պանդոկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: Հայտնում է Փրկարար ծառայությունը։

Ծառայության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են երեք «Mercedes-Benz», «Nissan» և «VAZ 2106» մակնիշների ավտոմեքենաները: «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենաներից մեկը և «Nissan» մակնիշի ավտոմեքենան բախվել են մոտակա արագ սննդի գրիլ պատրաստող սարքին․ վերջինս ընկել է ավտոմեքենաների վրա։

«VAZ 2106» մակնիշի ավտոմեքենայի 19-ամյա ուղևորը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են «VAZ 2106» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Լուսանկարները՝ ՆԳՆ ՓԾ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter