HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Խաչատրյանն ընդունել է KfW գերմանական զարգացման բանկի ներկայացուցիչներին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր՝ նոյեմբերի 2-ին ընդունել է KfW գերմանական զարգացման բանկի Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանային տնօրեն Վերոնիկա Գարսիա Դել Արկոnյի գլխավորած պատվիրակությանը։

Փոխվարչապետի գրասենյակի հաղորդմամբ, հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը և Գերմանական զարգացման բանկի (KfW) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Չատինյանը։

«Մեծապես կարևորելով Հայաստանի և Գերմանիայի միջև փոխգործակցության շարունակական զարգացումը՝ փոխվարչապետը հատուկ ընդգծել է Գերմանական զարգացման բանկի աջակցությամբ Հայաստանում իրականացվող խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի կարեւորութունը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ ջրամբարաշինության, ոռոգման համակարգերի և էներգետիկայի ոլորտներում իրականացվող աշխատանքներին»,- նշված է տարածված հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter