HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

«Ռազմական գործողությունների սկսվելուց ժամեր անց հասկացել եմ, որ մենք մենակ ենք ադրբեջանական ագրեսիայի դեմ»․ Շահրամանյան

Արցախի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը մանրամասներ է ներկայացրել սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ Ադրբեջանի լայնածավալ հարձակման մասին։

Շահրամանյանի խոսքով՝ «ռուսական կողմը գտնվում էր դիտորդի կարգավիճակում», ու հայկական կողմը պիտի ինքնուրույն կարգավորեր իր հարցերը։

«Ռազմական գործողությունների սկսվելուց ժամեր անց ես հասկացել եմ, որ մենք մենակ ենք ադրբեջանական ագրեսիայի դեմ»,- ասաց Արցախի նախագահը։

Շահրամանյանը նշեց, որ, որպես Արցախի նախագահ, նրա նպատակը եղել է ռազմական գործողությունների դադարեցումը։

«Ուժերը անհամեմատելի էին, ինչքան մենք երկար շարունակեինք, այնքան ավելի շատ զոհեր և կորուստներ կունենայինք»,- ասաց Շահրամանյանը։

Սամվել Շահրամանյանի խոսքով՝ ինքը ստիպված է եղել ուղիղ կապ հաստատել ադրբեջանական կողմի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, բանակցություններ սկսել ռազմական գործողությունները կանգնեցնելու համար։

«Առաջինն ինձ փոխանցեցին, որ մինչև չհասնեն վերջնական նպատակին, չեն դադարեցնի գործողությունները»,- նշեց Արցախի նախագահը։

Շահրամանյանը հայտնեց, որ ստեղծված իրավիճակում զիջումների գնալը միակ տարբերակն է եղել, սակայն հայկական կողմը չի ընդունել Ադրբեջանի առաջարկած առաջին փաստաթուղթը, որը Արցախի նախագահը կոչեց կապիտուլյացիայի փաստաթուղթ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter