
ՌԴ դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր՝ հոկտեմբերի 25-ին ՀՀ կանչվել է Հայաստանի ԱԳՆ, որտեղ նրան բողոքի հայտագիր է հանձնվել։
Պատճառը «Առաջին ալիք» համառուսաստանյան դաշնային հեռուստատեսության «Куклы наследника Тутти» հաղորդաշարի 2023թ. հոկտեմբերի 23-ին թողարկումն է, որի ընթացքում, ըստ ՀՀ ԱԳՆ-ի, «հնչել են վիրավորական և բացարձակապես անընդունելի արտահայտություններ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին»։
Լուսանկարն՝ արխիվային
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել