
Վահե Ավետյանի մահվան լուրը` ընդվզման սկիզբ, իսկ «Հարսնաքարում» հրավառություն է
Արմինե Առաքելյան: Ով ումին կծածկի և կկոծկի քրեաօլիգարխիկ համակարգում' դա այդքան էլ կարևոր չէ, քանզի հիմնականում Հայաստանի իշխանությունները և այլասերված վերանախավում բոլորը հանցագործ մեղսակցության մեջ են և մեր ժողովրդին հրում են անդունդը: Հիմնականը մեր ժողովուրդը և հասարակությունն է, թե իր կենսական զանգվածով երբ է անդարձելի փուլը անցնելու մեր հայրենիքում' ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ օրինաչափի վերածելով: Նմանօրինակ հանցագործությունները «սովորական» և «նորմալ» համարելու հարմարվողականությունը և կամ անզորության զգացումը արժանապատիվ ու արդարատենչ ԸՄԲՈՍՏԱՑՄԱՆ վերափոխելով: Յուրաքանչյուր իրավունքի համար պահանջատեր ու անկոտրուն պայքարը ավելի է ճեղքելու այս քաղցկեղային համակարգը և իր ներսից իսկ ծնում է նորը և առողջը:
Անահիտ Բախշյան: Աննկարագրելի վիշտ է, ցավակցում եմ Վահեի ծնողներին, ընտանիքին, քրոջը; Մեր հասարակությունը պետք է ինչ-որ ձևով ընդվզի: Ինչ երեսով մենք պիտի նայենք Վահեի ծնողների, կնոջ, երեխաների ու հարազատների աչքերին: Այ ժողովուրդ, չի կարելի լռել, չի կարելի, ոնց եմ հուսահատվում անզորությունից:
Իզաբելլա Աբգարյան: Վահե Ավետյանի սպանությունը պիտի դատապարտեն բոլորը և պահանջեն առավելագույն պատիժ մարդասպաններին: Կապ չունի, թե ով որ կուսակցությունից է, ով ինչ հայացքներ ունի: Սպանվել է մեզանից մեկը: Եվ սա կարող է վերջին սպանությունը չլինել: Կուսակցություններ ու անհատ պատգամավորներ, քաղաքագետներ և բարձրաստիճան պաշտոնյաներ, մտավորականներ ... սպասում եմ ձեր դատապարտող ելույթներին ու ասուլիսներին: Սպասում եմ, որ հետամուտ եք լինելու այդ տականքների դատավարությանը և առավելագույն պատժին, որ նրանք արժանի են:
Մարիամ Պետրոսյան: Ինձ համար թշնամին ազգություն չունի և ոչ էլ արյունակցական կապ անգամ, եթե տականք է, ուրեմն թշնամիս է ու պիտի խստագույն պատժի արժանանա պիտի ստանա արժանի պատասխան հարված ճակատագրից....պիտի....հիմա կասեն ոմանք քրիստոնեական չեն, գիտես Աստծուն ինձանից շատ չհավատաք և չվախենաք, բայց դուք կարծում եք էդ տականքը, որ մահացու ծեծի է ենթարկել, պիտի զղջա՞ր:...Չաստվածների «հուշարձանները» պիտի քանդել, պիտի արդարամիտ լինել ու չնայել, անգամ նրան, եթե տականքը հարազատ որդիդ է....Ես այդպես եմ մտածում...
Մելանյա Պետրոսյանց: Իսկապես, մարդկային տականքությունը երբեմն սահմաններ չի ճանաչում: Հենց հիմա՝ ժ.21.45-ին, «Հարսնաքար» ռեստորանային համալիրում 5 րոպե շարունակվող հրավառություն է տեղի ունենում: Ավան համայնքում մարդիկ դուրս են եկել պատշգամբներ, լաց են լինում, անիծում, չեն ներում: Միթե Ռուբեն Հայրապետյանը չի տեսնում, չի լսում այս հրավառության գըմբգըմփոցներն ու լուսավորված երկինքը: Ամոթ: Հազար ամոթ:
Մեկնաբանություններ (37)
Մեկնաբանել