HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

Երաժշտությունը՝ իրականությունը հաղթահարելու միջոց․ Արցախի պետական ջազ նվագախմբի համերգները Երևանում

Արցախի պետական ջազ նվագախմբի վերջին համերգը Արցախում եղել է ադրբեջանցիների կողմից 9 ամիս տևած  շրջափական ընթացքում՝ ապրիլի 30-ին՝ ջազի միջազգային օրը։ Անկախ դժվարություններից՝ հումանիտար աղետի պայմաններում նվագախումբը Ստեփանակերտում բացօթյա համերգ տվեց։

Սեպտեմբերի 19-ին Արցախի վրա ադրբեջանական հարձակումից հետո՝ սեպտեմբերի 24-ից սկսած, 100 հազարից ավել արցախցիներ թողեցին իրենց տներն ու ունեցվածքը։ Մարդիկ իրենց հետ կարողացան վերցնել միայն այն, ինչի համար տեղ գտնվեց ուղևորներով խիտ մեքենաների մեջ։

Տեղահանության երկրորդ օրը Արցախի պետական ջազ նվագախումբի երաժիշտները մեծ դժվարությամբ կարողացան դուրս բերել նվագախմբի երաժշտական գործիքները՝ նրանց արդեն ամենաթանկ ունեցավածքը։

Երաժիշտները հիմա Հայաստանում են։ Մեծ աղետից, կորուստներից հետո նրանք նորից նվագում են, հաղթահարում են իրականությունը երաժշտության միջոցով։

Ուլիխանյան ակումբն ու Արցախի պետական ջազ նվագախմբի ղեկավար Տիգրան Սուչյանը հոկտեմբերի 5-8-ը նախախաձեռնել են համերգների շարք, որի հասույթը կտրամադրվի արցախցի երաժիշտներին։ Համերգներին Արցախի պետական ջազ նվագախումբին կմիանան նաև Հայաստանի ջազային «ընտանիքի» ճանաչված երաժիշտներ: 

Մուտքավճարը 6000 դրամ է:

Ամրագրման համար կարող եք զանգահարել +37477586573 հեռախոսահամարով: Տոմսերի համար կարող եք անցնել հղումով։

Գլխավոր լուսանկարում Արցախի պետական ջազ նվագախումբն է, լուսանկարը՝ էջից

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter