HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Խաչատրյանը ՄԱԿ պատվիրակությանը փոխանցել է Հայաստանի մտահոգությունը առաքելության ուշացած այցի եւ ընդունած արձանագրության վերաբերյալ

Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ժնևում ՄԱԿ Հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի (OCHA) ներկայացուցիչ և գրասենյակի ղեկավար Մոհան Ռամեշ Ռաջասինգհամի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում է փոխվարչապետի գրասենյակը։

Հանդիպմանը մասնակցել են նաև Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

«Փոխվարչապետ Խաչատրյանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում ՄԱԿ մշտական համակարգողի գլխավորած պատվիրակության՝ Լեռնային Ղարաբաղ այցի և հրապարակված մամուլի հաղորդագրության առնչությամբ՝ ընդգծելով, որ դրա ձևաչափը և բովանդակությունը չէին համապատասխանում հայկական կողմի ակնկալիքներին ՄԱԿ միջգերատեսչական փաստահավաք առաքելության գործուղման վերաբերյալ:

Ընդգծվել է, որ նման ուշացած այցը կարող էր միայն արձանագրել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտման քաղաքականության հետևանքները։

Փոխվարչապետը մանրամասն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների առաջնային կարիքների հասցեագրմանն ուղղված կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Ներկայացվել են առավել խոցելի խմբերի՝ երեխաների, կանանց, տարեցների, բուժառուների առողջական, սոցիալական, հոգեբանական և այլ կարիքները՝ հույս հայտնելով, որ դրանց արձագանքելու գործընթացում ՄԱԿ-ի գործակալությունները ակտիվ ներգրավվածություն կցուցաբերեն»,- նշված է մամուլի հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter