Ադրբեջանը պատրաստ է Բրյուսելում եռակողմ՝ Ադրբեջան-Հայաստան-ԵՄ ձևաչափով հանդիպմանը. Հաջիև
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը X հարթակում հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է Բրյուսելում եռակողմ՝ Ադրբեջան-Հայաստան-ԵՄ ձևաչափով հանդիպմանը։
«Ադրբեջանը կողմ է ուղիղ և երկկողմանի երկխոսությանը և բանակցություններին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի և խաղաղության պայմանագրի շուրջ»,-նշված է հայտարարության մեջ։
Ալիևի օգնականը նաև անդրադարձել է Գրանադայում հոկտեմբերի 5-ին նախատեսված հնգակողմ` Փաշինյանի, Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ նախատեսված հանդիպմանը, որին Ադրբեջանը հրաժարվել էր մասնակցել։
Նա հաստատեց՝ Բաքուն պնդել է, որ հանդիպմանը մասնակցի նաև Թուրքիան, սակայն Ֆրանսիան չի համաձայնել, ինչի պատճառով Բաքուն չեղարկել է մասնակցությունը։
«Ֆրանսիայի կողմնակալ ու ռազմականացված քաղաքականությունը վնասում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը և վտանգի տակ դնում ԵՄ քաղաքականությունը Հարավային Կովկասում, և չնայած Բաքվի՝ հնգակողմ հանդիպմանը Թուրքիայի մասնակցությունը պնդելուն, Ֆրանսիան դա թույլ չի տվել։ Այս պատճառներից ելնելով՝ Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել»,-գրել է Հաջիևը։
Մեկնաբանել