
Հոկտեմբերի 3-ին Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան
Հոկտեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետություն կժամանի Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան: Հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
«Հոկտեմբերի 3-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:
Այցի շրջանակներում Կատրին Կոլոննան կհանդիպի նաև ՀՀ վարչապետի հետ»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել