
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին
Թեհրան աշխատանքային այցի ընթացքում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիին:
«Հանդիպման ընթացքում քննարկել ենք տարածաշրջանային անվտանգային իրավիճակը և ընդգծվել, որ սահմանների անձեռնմխելիության սկզբունքը պետք է հարգվի իսկ հակամարտությունները՝ լուծվեն երկխոսության միջոցով:
Անդրադառնալով հայ-իրանական երկկողմ հարաբերություններին՝ կարևորվել ենք այդ հարաբերությունների բազմաոլորտ զարգացման շարունակականությունը:
Իբրահիմ Ռաիսին խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին»,- գրել է Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել