HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կեսօրից հետո Հայաստան տեղափոխված արցախցիների թիվը ավելացել է 20-ով

Սեպտեմբերի 30-ի ժամը 14։00-ի դրությամբ Արցախից Հայաստան տեղափոխված բռնի տեղահանված անձանց թիվը հասել է 100 հազար 437-ի: Այս մասին «Հումանիտար կենտրոնի» աշխատանքները ներկայացնելիս հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Բաղդասարյանի փոխանցմամբ՝ Հակարիի կամուրջը վերջին տվյալներով հատել է 21 հազար 62 տրասպորտային միջոց, հաշվառվել է 82 հազար 827 անձ: 34 հազար 607 անձ օգտվել է պետության կողմից տրամադրված կեցավայրից: 

Նազելի Բաղդասարյանը նաև հայտնեց, որ շտապօգնության 13 մեքենաները, որոնք մեկնել էին Ստեփանակերտ՝ տեղափոխելու հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց, արդեն ուղևորվում են Գորիս։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter