HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատախազությունը «Մասիս» ջրօգտագործողների ընկերության նախկին տնօրենից պահանջում է բռնագանձել 6 անշարժ գույք և շուրջ 64 մլն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի սեպտեմբերի 25-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Հայտնում է Դատախազության հանրային կապերի բաժինը։

«Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Մասիս» ջրօգտագործողների ընկերության նախկին տնօրեն Ավետիք Դալլաքյանից և վերջինիս փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • Արարատի մարզում գտնվող 6 անշարժ, 1 շարժական գույք, ինչպես նաև մեկ տրանսպորտային միջոցի շուկայական արժեքը, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը՝ 298 մլն 479 հազար դրամ,
  • 7 մլն 946 հազար 531 դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ,
  • 56 մլն 56 հազար 970 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter