HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սենատոր Ֆայնսթայնի վերջին գրառումը Արցախի մասին էր

Կալիֆորնիա նահանգից դեմոկրատ սենատոր Ֆայնսթայնը երեկ երեկոյան Թվիթերի իր միկրոբլոգում գրել էր. «Ինը ամիս շարունակ Ադրբեջանը թիրախավորել է Լեռնային Ղարաբաղը և ավելի քան 120,000 հայերի զրկել է կարևոր ռեսուրսներից, այդ թվում՝ սննդից և դեղորայքից: Մեր երկկուսակցական նամակը Պետդեպարտամենտին կոչ է անում պատժամիջոցներ կիրառել այս ռազմական հարձակումների հետ կապ ունեցող անձանց նկատմամբ: Վաղուց ժամանակն է, որ ԱՄՆ-ն ադրբեջանցի այս պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկի իրենց գործողությունների համար»։

Այս գրառումից ժամեր անց իր աշխատակազմից տեղեկացրեցին, որ սենատորը մահացել է։ 
«Ցավով պետք է տեղեկացնենք, որ երեկ երեկոյան իր տանը՝ Վաշինգտոն քաղաքում, վախճանվել է սենատոր Ֆայնսթայնը»,- ասված է հաղորդագրության մեջ։

90-ամյա Դայան Ֆայնսթայնը կմնա Հայաստանի և Արցախի պատմության մեջ որպես քաղաքական գործիչ, որի վերջին գրառումը Արցախի մասին էր։

Նշենք, որ Ֆայնսթայնը նախկինում կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց Ցեղասպանությունը։ «Հիշելով անցյալը՝ մենք կկանխենք ապագայում նման ցեղասպանության կրկնությունը»,- ասել է սենատորը Կալիֆորնիայում Մոնթեբելոյի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան այցելության ժամանակ՝ 2011 թվականին։

Ֆայնսթայնը ԱՄՆ գործող ամենատարեց սենատորն էր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter