HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Արցախից տեղահանվածների առաջին օրերը Գորիսում (ֆոտոշարք)

Գորիսի դրամատիկական թատրոնի շենքը` հարակից տարածքով, օրեցօր վերածվում է փախստականների ճամբարի։

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա, սեպտեմբերի 21-ին Եվլախ քաղաքում տեղի ունեցավ Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև հանդիպում։ Բանակցություններից երեք օր անց՝ սեպտեմբերի 24-ին, Լաչինի մարդասիրական միջանցքը, որը Ադրբեջանը Արցախի համար փակել էր 2022 թվականի դեկտեմբերից, միակողմանի բացվեց։ Ցեղասպանությունից խուսափելու համար արցախցիները սկսեցին զանգվածաբար դուրս գալ Արցախից՝ Հակարի կամրջի վրա տեղակայված ադրբեջանական անցակետով տեղափոխվելով Հայաստան։ 20:00-ի դրությամբ` Լեռնային Ղարաբաղից Հայաստանի սահմանը հատել է 76 հազար 407 բռնի տեղահանված անձ։

Հայկական կարմիր խաչի ըկերության և պետական գերատեսչությունների համագործակցությամբ տեղահանված անձանց ընդունման հումանիտար կայաններ են բացվել, որոնք այժմ գործում են Գորիսում և Վայքում, առաջին օրերին հաշվառում էր իրականացվում նաև Կոռնիձորում։ Ընդունման կետերում գրանցվածներին ուղղորդում են ՀՀ տարբեր բնակավայրեր, որտեղ նրանց առաջարկվում են կեցության վայրեր, իսկ ովքեր չունեն գնալու ոչ մի տեղ, նրանց տեղավորում են Գորիսի հյուրանոցներում, որտեղ ազատ տեղեր գրեթե չկան: Շուրջօրյա ռեժիմով հատուկ պատրաստվածություն անցած կամավորների օգնությամբ տեղի է ունենում բռնի տեղահանված արցախցիների գրանցում, կարիքների գնահատում, արագ արձագանքման այլ գործողություններ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter