HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաստաբան Մուշեղ Շուշանյանը ձերբակալվել է բռնություն գործադրելու հրապարակային կոչերի մեղադրանքով

2023թ. մայիսի 9-ին «Ազգային ժողովրդավարական բևեռ» յութուբյան էջում զետեղվել է «Նիկոլի ֆիզիկական ոչնչացումը միանգամայն արդարացված է». Մուշեղ Շուշանյան» վերտառությամբ տեսանյութ, որի ընթացքում Մ.Շուշանյանը ՀՀ վարչապետի նկատմամբ, քաղաքական հայացքներով պայմանավորված, հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, արդարացրել նմանօրինակ գործողությունները: Այս մասին նշված է քննչական կոմիտեի հաղորդագրությունում

Ինչպես ասվում է ՔԿ հաղորդագրությունում, շարունակելով իր հանցավոր՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու և քարոզելու, ինչպես նաև՝ այդ նպատակով նյութեր տարածելու գործունեությունը, իր ֆեյսբուքյան Mushegh Shushanyan անվամբ գրանցված էջում, Մ.Շուշանյանն այսօրինակ բովանդակությամբ գրառում է կատարել նաև սեպտեմբերի 22-ին, որտեղ մասնավորապես ասվում է. «Հայոց զարթոնքը կարող է սկսվել մի պայմանով միայն՝ եթե կիկոլը ու ողջ հայրենավաճառների խմբակը ինքնաբուխ տարերային կերպով մահապատժվեն»:

Մեկ այլ գրառման մեջ էլ օգտատերը գրել է. «կիկոլին, դրա կուտոկից ցանկացածին որտեղ բռնեք սատկացրեք, հնարավորինս դաժան, բայց նաև արդյունավետ, սաղ չմնան. աած, ոստիկանություն, սպասում եմ, եկեք, տարեք»:

Նկատի ունենալով, որ վերոնշյալ գրառումներում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնք, օբյեկտիվ և համակողմանի քննություն կատարելու նպատակով, միացվել են մեկ վարույթում:

Մ.Շուշանյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:

Վարույթի շրջանակներում որոշում է կայացվել՝ դատարան ներկայացնելու նպատակով վերջինիս ձերբակալելու վերաբերյալ:

Սեպտեմբերի 28-ին ՄՇուշանյանը ձերբակալվել է։ 

Նախաքննությունը շարունակվում է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter