Գիշերը արցախցիների ընդունման Գորիսի կայանում
Արցախից տեղահանվածների հաշվառման կայաններն աշխատում են 24-ժամյա ռեժիմով: Գորիսի կայանում մարդկանց հոսքը չի նվազում նաև գիշերը:
Գորիսի մարդասիրակամ կայանը գիշերը ժամը 3-ին
Բազմաթիվ արցախցիներ գիշերը պետք է անցկացնեն Գորիսում, բայց քաղաքում տեղ չի մնացել: Նրանցից շատերը գիշերում են մեքենաների մեջ, կայանում (դրամատիկական թատրոնի շենքում) կամ ուղղակի դրսում, իսկ գիշերները Գորիսում արդեն ցուրտ է: Տեղահանվածների մեջ կան բազմաթիվ մանկահասակ երեխաներ, տարեցներ, հիվանդներ:
Խնդիրը լուծելու համար Հայկական Կարմիր խաչի ընկերությունն այսօր՝ ուշ գիշերին, պատրաստում էր վրաններ արցախցի տեղահանվածների գիշերելու հարցը լուծելու համար:
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, Արցախից Հայաստան է տեղափոխվել 53 629, հաշվառվել է 35 491 անձ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել