
Պահանջում են մանդատից զրկել Ռուբեն Հայրապետյանին
«Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» խմբի անունից ԱԺ-ի բոլոր խմբակցություններին է ներկայացվնում հետևայալ դիմում- պահանջը.
«Հայտնում ենք մեր վրդովմունքը հունիսի 17-ին ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի սեփականություն հանդիսացող, «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ծեծկռտուքի կապակցությամբ, որի պատճառով ՊՆ երեք սպա, առողջական խնդիրներով տեղափոխվել են հիվանդանոց:
Զավեշտն այն է, որ ռեստորանային համալիրի աշխատակիցների կողմից հրահրված ծեծկռտուքի պատճառ է հանդիսացել բժիշկների սպորտային համազգեստ կրելը և համալիրի աշխատակիցների նախանձելի կարգապահությունը:
Համոզված հայտարարում ենք, որ այս դեպքը վկայում է օլիգարխների և իշխանության ամենաբարձր օղակների հետ սերտաճած լինելու և անպատժելիության մթնոլորտի հանգամանքների մասին:
Դատապարտելով բռնության ցանկացած տեսակի դրսևորում և ոստիկանության որոշ բարձրաստիճան պաշտոնյաների` վաղաժամ սանիկ-քավորական կապով պայմանավորված` հանցանք պարունակող գործողությունները պարտակող հայտարարությունները, հանցագործության ոչ բոլոր մասնակիցներին ներգրավելու հանգամանքը, մենք թերահավատորեն ենք վերաբերում քննչական ծառայությունների աշխատանքներին և պահանջում ենք.
• ՀՀ-ում ամենաթողության կարծրատիպը վերացնելու նպատակով ԱԺ պատգամավորի մանդատից զրկել ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին,
• ԱԺ-ում ստեղծել բոլոր խմբակցության անդամներից ժամանակավոր անկախ հանձնաժողով, քննչական ծառայությունների գործողությունները վերահսկելի և թափանցիկ դարձնելու նպատակով:
Խմբի անդամ
«Կայուն զարգացում» ՀԿ նախագահ` Արմեն Փարսադանյան
Հեռ. 094 42 59 42
ք.Կապան Մելիք Ստեփանյան 14/26
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել